Պուգաչովան ռեստորան է հրավիրել «Ձայնը. Երեխաներ» շոուի պարտված մասնակիցներին

Հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովան «Голос. Дети» շոուի մասնակիցներին պատմել է պատմություններ իր կյանքից, ինչպես նաև նրանց հեղինակավոր մրցանակ շնորհել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի –Sputnik. Հայտնի երգչուհի և ռուսական առաջին ալիքով հեռարձակվող «Голос. Дети» նախագծի ժյուրիի անդամ Սվետլանա Լոբոդան շոուի վառ աստղերին բերել էր հանդիպման Ալլա Պուգաչովայի հետ։ Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»–ն։

Լոբոդան ռուսական էստրադայի պրիմադոննայի հետ հանդիպում է կազմակերպել հեռուստանախագծի պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո, որոնց համաձայն շոուի հաղթող է ճանաչվել երգչուհի Ալսուի 10 տարեկան դուստրը` Միկելլա Աբրամովան։

Պուգաչովայի հետ հանդիպմանը Ռուբլյովկայի վրա գտնվող էլիտար ռեստորան էին եկել նախագծի 4 մասնակից` Երժան Մաքսիմը, Նինո Չեսները, Ռոբերտ Բագրատյանը, Անաստասիա Իվանովան, ինչպես նաև նրանց ծնողները։

«Ժյուրիի անդամները հիացած են». Սաթենիկ Գևորգյանը ելույթ ունեցավ «Ты супер! Суперсезон»–ում

Պուգաչովան նշեց, որ բոլոր մասնակիցները լավ են ելույթ ունեցել։

Նա մասնակիցներին պատմեց պատմություններ իր կյանքից, բացեց մասնագիտական որոշ գաղտնիքներ, ինչպես նաև նախագծի յուրաքանչյուր մասնակցին  խորհուրդներ տվեց։

Նշելով, որ մեծ հաճույք է ստացել շոուից` Պուգաչովան ասաց, որ նա իր անվան մրցանակ ունի, որը կոչվում է «Ալլայի ոսկե աստղ» և որը նա շնորհում է նրանց, ում արժանի է համարում։

Հանդիպման վերջում ընթրիք էր կազմակերպված։ Երեխաներին հրաժեշտ տալիս` Ալլա Պուգաչովան բոլորին ձեռք մեկնեց և ասաց. «Չենք գրկախառնվելու. այժմ մենք գործընկերներ ենք»։