Մանկապղծության համար հետմահու գործ կհարուցվի՞ Խաչատուրյան քույրերի հոր նկատմամբ

Խաչատուրյան քույրերի հոր նկատմամբ կարող են հետմահու գործ հարուցել մանկապղծության համար։ Այժմ քննիչները ստուգումներ են անցկացնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Խաչատուրյան քույրերի հոր՝ Միխայիլի նկատմամբ կարող են գործ հարուցել մանկապղծության համար։

«Այժմ քննիչները ստուգումներ են անցկացնում», -  «360» տելեգրամ–ալիքը մեջբերում է փաստաբանի խոսքերը։

Հիշեցնենք` Մոսկվայի Օստանկինյան դատարանը օգոստոսի 2-ին կալանավորել էր երեք քույրերին։

Խաչատուրյան քույրերից մեկը զրկվել է բնակարանից. դատարանը բավարարել է տատիկի հայցը

Սեպտեմբեր 27-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը հավանություն է տվել Խաչատուրյան քույրերի կալանքը «որոշակի գործողությունների արգելքով» փոխարինելու միջնորդությանը։ Նրանք տեղավորվել են առանձին բնակարաններում։ Այժմ մեղադրյալներին արգելվում է գիշերային ժամերին լքել բնակության վայրը և որևէ մեկի հետ շփվել առանց Պատժի կատարման դաշնային ծառայությանը տեղեկացնելու։

Բացի Պատժի կատարման դաշնային ծառայության աշխատակիցներից և աղջիկների պաշտպաններից, մյուսների հետ աղջիկները կշփվեն միայն քննիչի թույլտվությամբ։ Բացառություն է արվել Մարիայի համար, նրան թույլ են տվել շփվել մոր հետ, քանի որ մայրը նրա օրինական ներկայացուցիչն է։