Լևոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կարլսենին

Սև խաղաքարերը հաջողություն չբերեցին հայ շախմատիստին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Շախմատի «GRENKE Chess Classic 2019» գերմրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին։

Կառավարությունը Լևոն Արոնյանի համար համակարգիչ կգնի

Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով։

Այս տուրից հետո Կարլսենը 5.5 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է: Արոնյանն ունի 3,5 միավոր և կիսում է 5-7-րդ տեղերը:

Երեկ` ապրիլի 26-ին, Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի էր ավարտել 14-ամյա գերմանացի Վինսենթ Կեյմերի հետ պարտիան։

«Grenke Chess Classic» միջազգային մրցաշարն անցկացվում է Գերմանիայի Կարլսրուե և Բադեն-Բադեն քաղաքներում։

Ապրիլի 28-ին կայանալիք 8-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ։