Ավանդական ծաղկահավաք. Ծիծեռնակաբերդի ծաղիկները երկրորդ կյանք կստանան. տեսանյութ

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իրականացվեց ավանդական դարձած ծաղկահավաքը:
Sputnik

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդի համալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են. ցողուններն անջատվում են ծաղկաթերթերից, ցողուններից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար:

Պարարտախառնուրդն օգտագործվում է Հիշողության պուրակում հողի մշակման համար, իսկ ձեռակերտ թղթից հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ են պատրաստվում:

Ծաղկահավաքին մասնակցեցին աշակերտներ և ուսանողներ, պաշտոնյաներ:

Այս նախաձեռնությունը մեկտեղում է պոկված ծաղիկներին երկրորդ կյանք հաղորդելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը: Աշխատանքները շարունակվելու են նաև հաջորդ օրը՝ ապրիլի 28- ին: