ՌԱԴԻՈ

Որսագողերն ավելի շատ են, քան որսորդները. Կարեն Մանվելյան

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդման շրջանակներում անդրադարձել է ՀՀ-ում որսագողության թեմային, կոնկրետ դեպքերին և ներկայացրել իր դիտարկումներն ու ուսումնասիրությունները:
Sputnik

«Անօրինական որսով հիմնականում զբաղվում են մարդիկ, ովքեր փող ունեն: Որսագողության զարգացման մեջ իրենց ներդրումն ունեն նաև տեղի բնակիչները, որոնցից ոմանք զբաղվում են Երևանի և այլ վայրերի բնակիչների համար որսի կազմակերպմամբ»,- նշում է Կարեն Մանվելյանը:

Վերոհիշյալ գրասենյակն ակտիվորեն աշխատում է արգելոցների ու ազգային պարկերի հետ: Երբեմն լինում են որսագողության մասնավոր դեպքեր, բայց դրանք ներկայումս արագ կանխվում են հատուկ պահպանվող տարածքների աշխատակիցների, բնապահպանության տեսչության և ոստիկաններևի հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ:

Կարեն Մանվելյանի գրասենյակը Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում անցկացրել է մոնիթորինգ և պարզել, որ վերջին մեկ տարվա ընթացքում այդ մարզերում գրանցվել է որսագողության 9 դեպք: