Տիգրան Դանիելյանը Արսեն Հայթյանի «ԲառCode» հաղորդաշարի շրջանակում մանրամասն պատմում է Քարդաշյանների հայաստանյան այցի մասին, հիշում, թե ինչպես են մարդիկ կոտրել Քլոեի վերջին մոդելի սմարթֆոնը, ինչպես է երգչուհի Նադեժդա Սարգսյանը խնդրել իր մասին գիրք գրել, ու ինչպես է ինքը նկարահանվել Քարդաշյանների հայտնի շոուում։
11 տարի Հանրային հեռուստաընկերությունում աշխատող Տիգրան Դանիելյանի հիշողությունները շատ են, նրա հետ անչափ հետաքրքիր զրույցը պարզապես պետք է լսել։
Նշենք, որ Արսեն Հայթյանն արդեն զրուցել է Աշոտ Ղազարյանի, Արա Ասլանյանի, Արմեն Գալյանի ու Սոնա Ռուբենյանի հետ։