Երևանում դիմավորեցին ֆուտբոլի ԱԱ խորհրդանիշներով մետրոյի նոր վագոնները

Sputnik

Աշխարհի առաջնության խորհրդանիշներով վագոնների դիմավորման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին մի շարք ֆուտբոլիստներ, պատգամավորներ ու կառավարության ներկայացուցիչներ, նաև Հայաստանի հավաքականի խաղացողներն ու մինչև 19 տարեկանների ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը։

Միշան «Ձայնը. Երեխաների» երկրպագուներին ներկայացրել է Արցախը և պատմել ժենգյալով հացի մասին

Sputnik Արմենիայի ֆոտոթղթակիցը բառացի անցել էր գետնի տակ` ուրախալի պահը անմահացնելու համար։

Մինչև 19 տարեկանների Աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում հուլիսի 14-27–ին։ Դրան ութ թիմ կմասնակցեն` Հայաստանը (որպես կազմակերպիչ), նաև Չեխիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Նորվեգիայի ու Իռլանդիայի հավաքականները։ Խաղերը տեղի կունենան երեք մարզադաշտերում` Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում, «Բանանց» մարզադաշտում ու Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում (երեքն էլ Երևանում են)։ Թիմերը կբաժանեն երկու խմբի, հետո խմբերում առաջին ու երկրորդ տեղերը զբաղեցրած հավաքականները կվիճարկեն եզրափակիչ ուղեգիրը։

Սկանդալ հայկական ֆուտբոլում. «Բանանցը» հրաժարվեց խաղալ «Լոռիի» հետ

Քանի որ Հայաստանը մասնակցելու է մրցաշարին որպես կազմակերպիչ երկիր, ապա այն չի մասնակցի ընտրական փուլին։ Բայց դա չի նշանակում, որ Հայաստանի հավաքականի համար հեշտ է լինելու։ Մասնակից բոլոր երկրներն անկասկած բարձր մակարդակի թիմեր են, իսկ ազգային հավաքականի մարզիչը` Արթուր Ոսկանյանը, արդեն նշել է, որ հավաքականի բոլոր ֆուտբոլիստները նման կարգի մրցումներին մասնակցելու փորձի պակաս ունեն։

Նշենք` U-19 աշխարհի առաջնությունում Հայաստանի ամենամեծ ձեռքբերումը 2005 թվականին Հյուսիսային Իռլանդիայում խմբակային փուլին մասնակցությունն է։

1 / 18
Հայաստանի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը ԱԱ խորհրդանիշներով մետրոյի նոր շարժակազմի շնորհանդեսից առաջ (2019 թվականի ապրիլի 26), Երևան
2 / 18
Հայաստանի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականի պաշտպանը ԱԱ խորհրդանիշներով մետրոյի նոր շարժակազմի շնորհանդեսից առաջ (2019 թվականի ապրիլի 26), Երևան
3 / 18
Սամվել Պետրոսյանը ԱԱ խորհրդանիշներով մետրոյի նոր շարժակազմի շնորհանդեսից առաջ (2019 թվականի ապրիլի 26), Երևան
4 / 18
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ԱԱ խորհրդանիշներով մետրոյի նոր շարժակազմի շնորհանդեսից առաջ (2019 թվականի ապրիլի 26), Երևան
5 / 18
Արսեն Ջուլֆալակյանը ԱԱ խորհրդանիշներով մետրոյի նոր շարժակազմի շնորհանդեսից առաջ (2019 թվականի ապրիլի 26), Երևան
6 / 18
Հայաստանի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականի պաշտպանը ԱԱ խորհրդանիշներով մետրոյի նոր շարժակազմի շնորհանդեսից առաջ (2019 թվականի ապրիլի 26), Երևան
7 / 18
Շոումեն Aram MP3–ն ԱԱ խորհրդանիշներով մետրոյի նոր շարժակազմի շնորհանդեսից առաջ (2019 թվականի ապրիլի 26), Երևան
8 / 18
Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը ԱԱ խորհրդանիշներով մետրոյի նոր շարժակազմի շնորհանդեսի ժամանակ (2019 թվականի ապրիլի 26), Երևան
9 / 18
Հայաստանի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականի գլխավոր մարզիչը ԱԱ խորհրդանիշներով մետրոյի նոր շարժակազմի շնորհանդեսի ժամանակ (2019 թվականի ապրիլի 26), Երևան
10 / 18
ԱԱ խորհրդանիշներով մետրոյի նոր շարժակազմի շնորհանդեսը (2019 թվականի ապրիլի 26), Երևան
11 / 18
ԱԱ խորհրդանիշներով մետրոյի նոր շարժակազմի շնորհանդեսը (2019 թվականի ապրիլի 26), Երևան
12 / 18
Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը ԱԱ խորհրդանիշներով մետրոյի նոր շարժակազմի շնորհանդեսի ժամանակ (2019 թվականի ապրիլի 26), Երևան
13 / 18
Արմեն Մելիքբեկյանն ու Խինես Մելենդեսը ԱԱ խորհրդանիշներով մետրոյի նոր շարժակազմի շնորհանդեսի ժամանակ (2019 թվականի ապրիլի 26), Երևան
14 / 18
Նարեկ Հախնազարյանը սելֆի է անում ԱԱ խորհրդանիշներով մետրոյի նոր շարժակազմի շնորհանդեսի ժամանակ (2019 թվականի ապրիլի 26), Երևան
15 / 18
Հայաստանի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականի պաշտպանը ԱԱ խորհրդանիշներով մետրոյի նոր շարժակազմի շնորհանդեսի ժամանակ (2019 թվականի ապրիլի 26), Երևան
16 / 18
Արսեն Ջուլֆալակյանն ու Նարեկ Հախնազարյանը ԱԱ խորհրդանիշներով մետրոյի նոր կազմի շնորհանդեսի ժամանակ (2019 թվականի ապրիլի 26), Երևան
17 / 18
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստները մարզիչ Արթուր Ոսկանյանի հետ ԱԱ խորհրդանիշներով մետրոյի նոր շարժակազմի շնորհանդեսի ժամանակ (2019 թվականի ապրիլի 26), Երևան
18 / 18
Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը ԱԱ խորհրդանիշներով մետրոյի նոր շարժակազմի շնորհանդեսի ժամանակ (2019 թվականի ապրիլի 26), Երևան