ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Շրի Լանկայի արևելյան մասում տեղի է ունեցել երեք նոր պայթյուն։ Այդ մասին հաղորդում է News1st–ը` հղում անելով բանակի ներկայացուցչի հայտարարությանը։
Դեպքը տեղի է ունեցել Կալմունայ քաղաքում հակաահաբեկչական գործողության ընթացքում, որն անցկացնելիս են եղել իրավապահ մարմինների աշխատակիցները։ Մի քանի մարդիկ պայթեցրել են իրենց փոխհրաձգության ժամանակ։
Պետության ղեկավար Մայտրիպալա Սիրիսենի հրամանով խուզարկվելու է յուրաքանչյուր բնակելի տուն։
Ավելի վաղ նախագահը որոշում է կայացրել աշխատանքից ազատել բոլոր գերատեսչությունների ղեկավարներին, որոնք պատասխանատու են երկրի անվտանգության ապահովման համար։
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին` Զատկի օրը, Շրի Լանկայի տարբեր հյուրանոցներում ու եկեղեցիներում 8 պայթյուն է որոտացել։ Եվս մեկ պայթյուն էլ գրանցվել է ապրիլի 22-ին Կոլոմբոյում (Շրի Լանկա) Սուրբ Անտոնիո եկեղեցու մոտ։