Հայ տղան գերմանական «Ձայն» շոուի եզրափակիչ փուլում հանդիսատեսին ստիպել է արտասվել

11–ամյա Դավիթը հասել է «Ձայնը. երեխաներ» շոուի գերմանական տարբերակի եզրափակիչ փուլ։ Եվ թեև հաղթող են ճանաչել այլ մասնակցի, այդուհանդերձ եզրափակիչ հասնելու փաստն արդեն իսկ մեծ ձեռքբերում է նրա համար։
Sputnik

Ժյուրիի անդամները «կույր լսումների» փուլում պայքարել են Դավիթ Նիկոլայանի համար. նրանց այդքան դուր է եկել 11–ամյա հայի ելույթը։

Միշան «Ձայնը. Երեխաների» երկրպագուներին ներկայացրել է Արցախը և պատմել ժենգյալով հացի մասին

Այդ ժամանակ նա պատմել է, որ եկել է Հայաստանից և արդեն մի քանի տարի է` ապրում է Գերմանիայում։

Դավիթը հասել է մինչև եզրափակիչ փուլ և երգել Never Enough ստեղծագործությունը «Մեծագույն շոումենը» մյուզիքլից։

Սկզբում տղան նկատելիորեն հուզվել է, ձայնը մի քիչ դողացել է, բայց նա հաղթահարել է հուզմունքը։

Հանդիսատեսն արտասվել է, ժյուրիի անդամները հոտնկայս ծափահարել են։ Ի դեպ, դահլիճը պարբերաբար թնդում էր ծափահարություններից դեռ Դավիթի ելույթի ընթացքում։

Հաղթող են դարձել Mimi & Josefin քույրերը։