Երբ ԶՈւ–ում ինչ–որ թարախիկներ են լինում, բոլորն իմանում են. ՊՆ–ն` Մարտակերտի դեպքի մասին

ՀՀ ՊՆ–ն հավելեց, որ լսել է միջադեպի մասին մամուլից և խոստացավ` նոր տեղեկություններ ունենալու դեպքում հայտնել և հետամուտ լինել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. ԶՈւ–ն առողջ օրգանիզմ է, դրա համար, երբ ինչ–որ թարախիկներ, միկրոբիկներ են  հայտնվում, բոլորն այդ մասին իմանում են։ Պատասխանելով տարածված լուրին, թե Արցախի Մարտակերտի շրջանի զորամասերից մեկում սպան սեռական ոտնձգություններ է ունեցել զինվորի նկատմամբ` այսօր լրագրողներին ասաց ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը։

Մատակարարումների մասին պայմանավորվածություններ ձեռք բերվեցին.Տոնոյանը`մոսկովյան այցի մասին

«Լինում են այդպիսի բաներ, ինչպես հասարակության մեջ, այնպես էլ Զինված ուժերում, բայց ԶՈւ–ում ավելի քիչ»,–նշեց Տոնոյանը։

Ավելին ՀՀ պաշտպանության նախարարը չկարողացավ հայտնել, որովհետև ընդամենն առավոտյան ժամը 5–ին է վերադարձել Մոսկվայից։ Նա հավելեց, որ լսել է միջադեպի մասին մամուլից և խոստացավ` նոր տեղեկություններ ունենալու դեպքում հայտնել և հետամուտ լինել։

Հիշեցնենք, որ օրերս մամուլում տեղեկություն էր հայտնվել, թե իբր Արցախի Մարտակերտի զորամասերից մեկում զինծառայողը սեռական և այլ բռնության է ենթարկվել սպայի կողմից։