«Դուխով» տոն Հայաստանում կամ ի՞նչ են մտածում երևանցիները Քաղաքացու օրվա մասին

Հայաստանի բնակիչներն առաջին անգամ նշելու են «Քաղաքացու օրը»։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը փոքրիկ հարցում է անցկացրել Երևանում` պարզելու համար, թե ինչ վերաբերմունք ունեն մարդիկ տոնացույցում հայտնված «Քաղաքացու» օրվա մասին։
Sputnik

Ոմանք համարում են, որ տոնը պետք էր, որովհետև «թավշյա» հեղափոխության խորհրդանիշն է։ Ոմանք կարծում են, որ տոնը կբարձրացնի մարդկանց «դուխը»։ Բայց կան նաև մարդիկ, որոնք հավատացած են, որ հեղափոխությունը մի օր պիտի լիներ, և անիմաստ է տոնել այն, ինչ այսպես թե այնպես պիտի լիներ։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Հիշեցնենք, որ կառավարությունը 2019թ. մարտի 21-ի նիստում հավանություն էր տվել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին: Ըստ դրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվելու է ապրիլի վերջին շաբաթ օրը:

Եթե մայիսի 1-ը համընկնի շաբաթ օրվա հետ, ապա Քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը: Այս տարի Քաղաքացու օրը կնշվի ապրիլի 27-ին: