Չոր ու տաք գարունը մոտենում է. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-28-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Հանրապետության տարածքում ապրիլի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 28-ի ցերեկն առանձին շրջաններում, 29-30-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-28-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում ևս ապրիլի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 29-30-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։