Google-ի նորամուծությունը դուր կգա ֆանտաստիկ ժանրի ֆիլմերի սիրահարներին. տեսանյութ

«Վրիժառուներ։ Վերջնախաղ» ֆիլմի պրեմիերայի կապակցությամբ Google-ը նոր ֆունկցիայով է զինվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի - Sputnik. Հանրահայտ Google ընկերությունը նորամուծություն է արել իր որոնման դաշտում և «զինվել» է 2019 թվականի ամենասպասված ֆիլմերից մեկի` Marvel-ի հայտնի կինոաշխարհի եզրափակիչ էպիզոդի` «Վրիժառուներ. Վերջնախաղի» գլխավոր չարագործ Թանոսի անվերջության ձեռնոցով։

Վիրուսների խաղը. ո՞ր սերիալներում են թաքնված վարակիչ ծրագրերը

Ձեռնոցը հայտնվում է որոնման դաշտի տակ, երբ Google-ի միջոցով որոնում ենք «Thanos» բառը։

Հայտնված ձեռնոցին դիպչելուց հետո երևում է, թե ինչպես է ձեռքը մատներով ճտացնում, որից հետո էլ սկսում են անհետանալ հայտնված նորությունների մի մասը։

Google-ի նորամուծությունը դուր կգա ֆանտաստիկ ժանրի ֆիլմերի սիրահարներին. տեսանյութ

Այս տեսարանը հիշեցնում է ֆրանշիզի նախորդ էպիզոդի`« Վրիժառուներ. անվերջության պատերազմի» եզրափակիչ կադրերը, երբ Թանոսն ընդամենը մեկ ձեռքի հարվածով վերացրեց Marvel-ի աշխարհի սիրելի սուպերհերոսների մեծ մասին։

«Վրիժառուներ. խաղի վերջ» ֆիլմի նոր թրեյլերը հայտնվել է համացանցում. տեսանյութ

«Վրիժառուներ։ Վերջնախաղ» ֆիլմի պրեմիերան արդեն կայացել է որոշ երկրներում։

Հիշեցնենք, որ ֆիլմի պրեմիերան հայկական կինոթատրոններում նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 29-ին։

Forbes-ը ներկայացրել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներին