Քաղաքացուց պահանջել և պարբերաբար գումար է ստացել. անձը ձերբակալված է. տեսանյութ

Ոստիկանները Վանաձորում կաշառք ստանալու դեպք են բացահայտել:
Sputnik

Ոստիկանության ԿՀԴՊՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները համագործակցելով Լոռու գործընկերների հետ, տվյալներ են ստացել, որ Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավարի առանձնացված ստորաբաժանման սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի մասնագետներից մեկը մի քաղաքացուց կաշառք է պահանջել։

Ոստիկանության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի 24-րդ շենքի մոտ քաղաքացուց 28.000 դրամ կաշառքը ստանալուց անմիջապես հետո սոցիալական ծառայության մասնագետին կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Տարոնի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են հատուկ գունանյութով մշակված թղթադրամները, որոնք առգրավվել են՝ հետագա գործողությունների համար։

Մանրամասները՝ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության տրամադրած տեսանյութում: