ՌԱԴԻՈ

Թունյան. «Կարծիքը, թե որոշումը աշխատատեղեր փակելու համար է, իրականության հետ կապ չունի»

Տեղական ցեմենտ արտադրողներին պաշտպանելու նպատակով կառավարությունն առաջարկել է պետական տուրք սահմանել ներկրվող ցեմենտի և դրա հումքի՝ կլինկերի վրա։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ իր գլխավորած հանձնաժողովը նախատեսել է ստեղծել աշխատանքային խումբ
Sputnik
Թունյան. «Կարծիքը, թե որոշումը աշխատատեղեր փակելու համար է, իրականության հետ կապ չունի»

Տեղական ցեմենտ արտադրողներին պաշտպանելու նպատակով կառավարությունն առաջարկել է պետական տուրք սահմանել ներկրվող ցեմենտի և դրա հումքի՝ կլինկերի վրա։ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ իր գլխավորած հանձնաժողովը նախատեսել է ստեղծել աշխատանքային խումբ՝ պարզելու համար, թե որքան է կազմում ցեմենտի իրական ինքնարժեքը, քանի որ առանց դա հասկանալու, անհիմն է պետական տուրքի չափի մասին խոսակցությունը և ինչպիսի ազդեցություն կունենան այդ կարգավորումները ընդհանուր տնտեսության վրա։ Խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը պնդում է, որ պետական տուրք սահմանվի նաև ներկրվող կլինկերի վրա, ինչը կառավարության համար անընդունելի է։

Պետք է փակել էժան ցեմենտի ներկրման միջանցքը. Հայրենական ապրանք արտադրողների միություն

«Նույն «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կառավարության ներկայացրած բոլոր օրինագծերի դեպքում պահանջում է հիմնավորումներ, սակայն այս պարագայում, զարմանալիորեն, նման հիմնավորումներ չեն պահանջում», - նկատում է Բաբկեն Թունյանը։

Ըստ պատգամավորի, «Բարգավաճ Հայաստանի» տեսակետը բոլորին շատ հասկանալի է, մոտիվացիան նույնպես։

«Այն թյուր կարծիքը, որ մեր որոշումն ուղղված է ինչ-որ աշխատատեղեր փակելուն, իրականությանը չի համապատասխանում»,-վստահեցնում է իշխող քաղաքական ուժի պատգամավորը։

Բաբկեն Թունյանի խոսքով, հիմքեր կան կասկածելու, որ ցեմենտ արտադրող տեղական ընկերությունները կարող են գերշահույթներ ունենալ։ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ, որոշ փոփոխություններով օրինագիծն ընդունել է և ցեմենտի ներկրման պետական տուրքը սահմանափակվել է մեկ տարի ժամկետով, իսկ կլինկերի պետական տուրքը նախագծից հանվել է։ Վիճահարույց օրինագիծը, ըստ «Արարատցեմենտ» ընկերության տնօրինության, կարող է աշխատատեղերի կրճատման պատճառ դառնալ։