ՌԱԴԻՈ

Մելքումյան. «Կլինկերի վրա ևս պետք է պետական տուրք դրվի»

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը մնում է այն համոզման, որ ներկրվող ցեմենտի հումքի՝ կլինկերի վրա էլ պետք է պետական տուրք սահմանվի: Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Sputnik
Մելքումյան. «Կլինկերի վրա ևս պետք է պետական տուրք դրվի»

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը մնում է այն համոզման, որ ներկրվող ցեմենտի հումքի՝ կլինկերի վրա էլ պետք է պետական տուրք սահմանվի: Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Պատգամավորը վստահեցնում է, որ ցեմենտի տեղական արտադրության մեջ «Արարատցեմենտ» գործարանում չկա շեղում այն ինքնարժեքից, որը սահմանել են համապատասխան գերատեսչությունները։

Թունյան. «Կարծիքը, թե որոշումը աշխատատեղեր փակելու համար է, իրականության հետ կապ չունի»

«Հարցի լուծումը հետևյալն է, որ կլինկերի վրա ևս դրվի պետական տուրք, իսկ դրա չափը որոշելն այլ հարց է», - պնդում է Միքայել Մելքումյանը։

Ըստ պատգամավորի, միշտ էլ կարելի է օպտիմալ լուծում գտնել։

«Մենք իրավունք չունենք փակել տեղական արտադրությունը, քանի որ դա ռազմավարական նշանակություն ունի այն պարագայում, եթե Իրանը որոշի չթույլատրել կլինկերի արտահանումը Հայաստան», - ասում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատագավորը։

Միքայել Մելքումյանը բացառում է, որ «Արարատցեմենտ» ընկերությունը կարող է գերշահույթ ունեցած լինել, քանի որ, ըստ Մելքումյանի, գործարանն աշխատել է իր հզորության առավելագույնը 25-30 տոկոսով։

Հիշեցնենք, անցած շաբաթ «Արարատցեմենտ» ընկերության հարյուրավոր աշխատակիցներ բողոքի ակցիա էին իրականացնում, քանի որ աշխատանքից ազատման ծանուցագրեր էին ստացել։