Քիմ Քարդաշյանը ցույց է տվել, թե ինչպես է լացացրել դստերը. լուսանկար

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ցույց է տվել` ինչպես է փչացրել իր նորաձևության սիրահար դստեր տրամադրությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25  ապրիլի — Sputnik. Հեռուստաաստղ և մոդել Քիմ Քարդաշյանը հրապարակել է իր ավագ դստեր` Նորթի լուսանկարները, որոնց վրա աղջիկը պատկերված է օձի նախշերով վարդագույն զգեստով ու մոր երկարաճիտ կոշիկներով։

«Եվ այսպեեեեեես, Միսս Նորթը ինքնուրույն հագնվել էր ու կարծում էր, թե արդեն պատրաստ է տնից դուրս գալուն, մինչև ես նրան չբացատրեցի, որ նրան չի կարելի իմ երկարաճիտ կոշիկները հագնել», – այսպես է Քիմը մեկնաբանել լուսանկարների շարքը։

Լուսանկարներում Նորթը սկզբում երջանիկ լուսանկարվում է, քանի որ նրան հաջողվել է վարդագույն երանգների մեջ կատարյալ կերպար ստեղծել։ Բայց վերջին լուսանկարում Նորթը լաց է լինում. հավանաբար այստեղ աղջիկն իմացել է, որ մայրն իր բարձրակրունկ կոշիկներին հավանություն չի տալիս։

Քիմ Քարդաշյանը շնորհավորել է քրոջն ու հիշել հանգուցյալ հորը. լուսանկար

Քարդաշյանի աստղային ընկերները միանգամից արձագանքել են զվարճալի դեպքին։

Երգչուհի Քեթի Փերրին գրել է. «իսկ ինչու՞ ոչ»։ Վիտիլիգո ունեցող հայտնի մոդել Վինի Հարլոուն սրտիկներ է դրել ու գրել է՝ Աստված իմ։ Ամերիկացի մոդել, պրոդյուսեր ու ֆոտոմոդել Կիմորա Լին խնդրել է Նորթին վերադարձնել իր երկարաճիտ կոշիկները։

Երկրպագուներն էլ մի քանի ժամվա ընթացքում ավելի քան երեք միլիոն «հավանության» են արժանացրել լուսանկարներին։

Ավելի վաղ Քիմ Քարդաշյանի օձի նախշերով զգեստով փայլել է շքեղ դեկոլտեով։ Նա որոշել է ցույց տալ երկրպագուներին` ինչպես էր հանգստանում Բալիում։

Հիշեցնենք` Քարդաշյանն օրերս չորրորդ երեխային կունենա. նրա և Քանյե Ուեսթի երեխային ծննդաբերելու է փոխնակ մայրը։