Կարող ենք տեսագրություն տալ. Արցախը հերքում է Չիրագլիի ուղղությամբ կրակոցների լուրերը

Արցախի պաշտպանության նախարարությունը նշում է, որ Ադրբեջանը սադրիչ լուրեր է տարածում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական կայքերի լուրերը, որ հայկական առաջապահ ուժերը կրակահերթեր են արձակել ադրբեջանական Չիրագլի գյուղի ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՊՆ–ի պաշտոնական կայքից։

Էրդողանի արած հայտարարությունը խորին վիրավորանք է և ծայրահեղ ատելության խոսք. Փաշինյան

Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ լուրեր էին տարածել, որ իբր ապրիլի 24-ի ժամը 17:30-ի և ապրիլի 25-ի ժամը 15:20-ի սահմաններում Չիրագլի գյուղի ուղղությամբ կրակոցների հետևանքով գնդակոծության տակ են հայտնվել տներից մեկի բակում գտնվող 4-ից 13 տարեկան մի քանի աղջիկ երեխաներ:

«Դրանք սադրիչ լուրեր են։ Մեր պատրաստակամությունն ենք հայտնում, անհրաժեշտության դեպքում, վերոնշյալ բնագծերում առկա իրավիճակը բնութագրող տեսագրությունները՝ ֆիքսված տեսադիտարկման համակարգերով, ըստ ժամանակագրության ներկայացնել հանրության առավել լայն շրջանակների ուշադրությանը»,–նշված է Արցախի ՊՆ–ի հաղորդագրության մեջ։

Արցախի զինված ուժերի հրամանատարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ շփման գծում իրադրությունն արհեստականորեն սրելու անհեռանկար մարտավարությունից և շարունակել պահպանել կառուցողական կեցվածք: