Ինչ են նվիրել իրար Վլադիմիր Պուտինն ու Կիմ Չեն Ինը. տեսանյութ

Տեսանյութում երևում է, թե ինչ նվեր է ստանում Ռուսաստանի նախագահը Հյուսիսային Կորեայի առաջնորդից։
Sputnik

Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինը Ռուսաստանից կհեռանա թրով ու ճամփորդական բաժակների հավաքածուով։ Ահա այսպիսի նվեր է ստացել Վլադիմիր Պուտինից։

Ինչ են նվիրել իրար Վլադիմիր Պուտինն ու Կիմ Չեն Ինը. տեսանյութ

Կիմ Չեն Ինն էլ իր հերթին կորեական սուր է նվիրել ՌԴ առաջնորդին։

Ինչ են նվիրել իրար Վլադիմիր Պուտինն ու Կիմ Չեն Ինը. տեսանյութ

Քանի որ զենք նվիրելը լավ նշան չի համարվում, նրանք նաև մետաղադրամներ են փոխանակել միմյանց։

Հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 25-ին Վլադիվոստոկի համալսարանի ուսանողական ավանի համալիրում:

Կիմ Չեն Ինը և Վլադիմիր Պուտինն առաջին անգամ են դեմ առ դեմ հանդիպել: 2001 թվականին Պուտինն այցելել է Փհենյան և բանակցել է Կիմ Չեն Ինի հոր՝ Կիմ Չեն Իրի հետ: