Երթը մեկնարկեց Ազատության հրապարակից. մասնակիցները Բաղրամյան պողոտայով, Կիևյան փողոցով հասան Ծիծեռնակաբերդի բարձունքին և շրջան կազմեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շուրջ:
Միասնականություն ու հաղթանակ. երևի այս է խորհրդանշում այն կազմակերպվածությունը, որն այս տարի ևս ցույց տվեցին երթի մասնակիցները:
Sputnik Արմենիայի տեսախցիկը երթի ընթացքը ֆիքսել է թռչնի թռիչքի բարձրությունից, որի շնորհիվ ամբողջությամբ տեսանելի է դառնում երթի ավարտին ստացված պատկերը:
Դիտեք նաև ֆոտոշարքը՝ երթի մասնակիցներից մի քանիսի պատմություններով