ՌԱԴԻՈ

Սարգսյան․ «Պուտինը Հայաստան կգա»

Հաշվի առնելով, որ նոր իշխանության ներկայացուցիչների մոտ նախկինում եղել են հակառուսական տրամադրություններ, ապա այդ պահերը որոշակիորեն ազդում են հայ-ռուսական հարաբերություններն ավելի վստահելի դարձնելու վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է քաղաքական գործիչ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու Ռուսաստանի նախագահ Պուտինը մինչև հիմա Հայաստան չի այցելել։
Sputnik
Սարգսյան․ «Պուտինը Հայաստան կգա»

Նշենք , որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ մինչև տարեվերջ սպասվում է Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան։ Բացի այդ Փաշինյան-Պուտին հանդիպում կկայանա Աստանյում։ Իսկ մինչև այդ մի քանի օրից  Հայաստան  կժամանի վարչապետ Մեդվեդևը։

Վարպետության դաս Նիկոլ Փաշինյանից. վարչապետը պատասխանեց Օլգա Սկաբեևայի հարցին

«Ես կարծում եմ, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը Հայաստան կայցելի, որովհետև կապ չունի ինչ իշխանություն է այսօր Հայաստանում»,-ասել է Սարգսյանը։

Ըստ Սարգսյանի՝ գլխավոր հարցը, որ Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ ինչպես եղել են ամուր, այդպիսին էլ  պահպանվեն, քանի որ  դա բխում է  մեր պետական, ազգային շահերից։

Քաղաքական գործչի գնահատմամբ՝ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորները 5-ն են և  այդ ուղղություններով պետք է համապատասխան քաղաքականություն վարել՝ առանձնացնելով մեր դաշնակից երկրին՝ Ռուսաստանին, որի հետ մենք ամուր և կարևոր հարաբերություններ ունենք։

Սարգսյանը նաև նշում է, որ կան մարդիկ, որոնք ասում են, թե մենք պետք է ձերբազատվենք Ռուսաստանից և այլ ճանապարհով գնանք, եթե կկարողանան այդպիսի հաշվարկներ ներկայացնել, որ Հայաստանը այդ պարագայում ավելի ամուր անվտանգություն կունենա, ավելի շատ զարգացման հնարավորություններ կունենա՝ կարելի է քննարկել։