ՀՀ իշխանության ներկայացուցիչները միասին այցելել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Высшее руководство страны в мемориальном комплексе Цицернакаберд (24 апреля 2019). Еревaн
Ցեղասպանության տարելիցին սա Նիկոլ Փաշինյանի առաջին այցն է հուշահամալիր` ՀՀ վարչապետի պաշտոնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` կառավարության անդամների ուղեկցությամբ, այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Лауреат премии Аврора доктор Том Катена (Судан) в музее-институте Геноцида армян (4 июня 2018). Еревaн
Ո՞ր երկրներն ու կազմակերպություններն են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ՀՀ իշխանության անդամները ծաղկեպսակ տեղադրեցին հուշահամալիրի մոտ, ապա Անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեցին Ցեղասպանության սրբադասվածների հիշատակը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը ննջեցյալների հանգստյան կարգ կատարեց հուշահամալիրում։

Ի դեպ, Ցեղասպանության տարելիցին սա Նիկոլ Փաշինյանի առաջին այցն է հուշահամալիր` ՀՀ վարչապետի պաշտոնում։ 2018թ.–ի ապրիլի 24-ին Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդ էր այցելել «Իմ քայլը» նախաձեռնության անդամների ու քաղաքացիների ուղեկցությամբ` Հանրապետության հրապարակից մեկնարկած քայլերթով։