Հայոց ցեղասպանության չընդունումը ծնեց նոր ցեղասպանություններ. ո՞ր ազգերը «ճաշակեցին» այն

Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայերի կոտորածը և դրա անպատժելիությունը խթան է դարձել XX դարի նոր ցեղասպանությունների համար։ Մեծ տերությունների պասիվությունը, այս ծավալուն ողբերգությունը կանխելու հարցում դրանց ոչ վճռական լինելը հետագայում մարդկության դեմ նոր հանցագործությունների են հանգեցրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Աշխարհասփյուռ հայությունն ապրիլի 24–ին հարգանքի տուրք է մատուցում պատմության ամենասարսափելի ողբերգության` Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Ո՞ր երկրներն ու կազմակերպություններն են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

104 տարի առաջ այս օրը Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթը հրաման է արձակում, որի համաձայն, թուրքական իշխանությունները մեկ գիշերվա մեջ ձերբակալում և համակենտրոնացման վայրեր են տեղափոխում հայ մտավորականներին, հոգևորականներին, հայության առավել ազդեցիկ ներկայացուցիչներին: Հետագա մեկ ամսվա ընթացքում, թուրքական իշխանությունների կարգադրությամբ, Օսմանյան կայսրության տարբեր վայրերում հայտնի հայերի բացարձակ մեծամասնությունը դաժանաբար հոշոտվում ու սպանվում է:Այս քայլով թուրքական իշխանությունը նպատակ ուներ «գլխատել» կայսրության հայ բնակչությանը։ Մի քանի տարի շարունակ իրականացվող ցեղասպանության զոհերի քանակն, ընդհանուր առմամբ, գերազանցել է մեկուկես միլիոնը։

Դա XX դարի առաջին ցեղասպանությունն էր։ Աշխարհի 25 երկիր է այս պահին այս կամ այն մակարդակով (կառավարության կամ խորհրդարանի) ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Եվս վեց պետություն, ներառյալ` ԱՄՆ–ն ու Մեծ Բրիտանիան, Ցեղասպանությունը մասամբ են ճանաչել` նահանգների կամ շրջանների մակարդակով։

Ասորիների ու Պոնտոսի հույների ցեղասպանություն

Օսմանյան իշխանությունը չի սահմանափակվել միայն հայերին կոտորելով։ Զուգահեռաբար երիտթուրքերի կառավարությունը կոտորել է ասորիներին ու պոնտացի հույներին։ Ասորիների ցեղասպանությունը, որի ընթացքում մոտ 700 հազար մարդ է սպանվել, ճանաչել են աշխարհի հինգ երկիր, այդ թվում` Հայաստանը։ Պոնտացի հույների ցեղասպանությունը, որի ընթացքում 380 հազար մարդ է մահացել, ճանաչել են վեց պետություն, և կրկին` ներառյալ Հայաստանը։

Հայոց ցեղասպանության չընդունումը ծնեց նոր ցեղասպանություններ. ո՞ր ազգերը «ճաշակեցին» այն

Հոլոքոստ

Ադոլֆ Հիտլերը իրավացի էր, երբ ասում էր. «Ի վերջո, ո՞վ է հիմա հիշում հայերի բնաջնջումը»։

Այդ մոռացումը շատ հարցերում ազատություն է տվել նացիստներին «հրեաների հացերի վերջնական լուծելու համար»։ Արդյունքում մարդկության պատմության մեջ հայտվեց Հոլոքոստի էջը, որի զոհ դարձան վեց միլիոն հրեա։ Այս պահին աշխարհի երկրների մեծ մասը ճանաչել ու դատապարտել են Հոլոքոստը։

Հայոց ցեղասպանության չընդունումը ծնեց նոր ցեղասպանություններ. ո՞ր ազգերը «ճաշակեցին» այն

Ճապոնական կայսերական բանակի հանցագործությունները

Ճապոնիան իր առջև խնդիր էր դրել գաղութացնել Հարավարևելյան Ասիան ու իր համար հումքի աղբյուր ու սպառման շուկա ապահովել։ Այդ նպատակով 1931 թվականից Ճապոնիան սկսել էր տարածաշրջանում ակտիվ էքսպանսիոնիստական քաղաքականություն իրականացնել։ Ճապոնական բանակի գործողությունները Հարավարևելյան Ասիայում 1931 – 1945 թվականներին ուղեկցվում էին բնակչության դեմ բազում հանցագործություններով, որոնք հաճախ ցեղասպանություն են որակվում։ Թեև պաշտոնապես ոչ մի երկիր դա որպես ցեղասպանություն չի ճանաչել։

Հայոց ցեղասպանության չընդունումը ծնեց նոր ցեղասպանություններ. ո՞ր ազգերը «ճաշակեցին» այն

Կամբոջայի ջարդը

1975 թվականին Կամբոջայում իշխանության եկան Կարմիր Քմերները` Պոլ Պոտի գլխավորությամբ։ Ու հենց այդ թվականից երկրում սկսեց գործել «մահվան մեքենան»։ Սպանում էին բարձրագույն կրթություն ունենալու, ակնոց դնելու, օտար լեզուներ իմանալու, արտասահմանցիների հետ շփվելու համար, սպանում էին բժիշկներին և ուսուցիչներին։ Ամեն օր «մահվան» դաշտերում 300–400 դիակ էր մնում։ Աղքատ երկրում փամփուշտները պակասություն էին անում, այդ պատճառով սպանում էին ձեռքի տակ ընկած ցանկացած իրով` քլունգով, բրիչով, մուրճով, նույնիսկ արմավենիների տերևներով։ Ընդհանուր առմամբ, Պոլ Պոտի օրոք մոտ երեք միլիոն մարդ է սպանվել։

Հայոց ցեղասպանության չընդունումը ծնեց նոր ցեղասպանություններ. ո՞ր ազգերը «ճաշակեցին» այն

Ցեղասպանություն Ռուանդայում

1994 թվականի ապրիլի 6–ից հուլիսի 18–ը խուտու կառավարության հրամանով տուտսի ցեղի զանգվածային ոչնչացում է իրագործվել։ Այդ իրադարձությունների ժամանակ տարբեր գնահատականներով 500 հազարից մինչև մեկ միլիոն մարդ է մահացել։ Զոհերի ընդհանուր թիվը կազմում էր երկրի բնակչության 20%–ը։ Ցեղասպանությունը ծրագրել էր Ռուանդայի քաղաքական վերնախավն, ու իրագործվել էր անմիջապես բանակի, ժանդարմների, «ինտերխավմե» ու «իմպուզամուգամբի» խմբավորումների ուժերով,որոնց աջակցում էին խանությունն ու քաղաքացիականները։

Հայոց ցեղասպանության չընդունումը ծնեց նոր ցեղասպանություններ. ո՞ր ազգերը «ճաշակեցին» այն

Դարֆուրի կոտորածը

Ազգամիջյան հակամարտություն, որը 2003 թվականին ծագել էր Սուդանի արևմուտքում գտնվող Դարֆուր գավառում աֆրիկյան նստակյաց բնակչության ու արաբալեզու քոչվորների միջև։ Ապստամբների դեմ պայքարի պատրվակով Սուդանի կառավարությունը գործի է դրել տեղացի արաբալեզու քոչվորների «Ջանջավիդ» աշխարհազորը, որի մարտիկները աֆրիկյան քաղաքացիական բնակչության պատժիչ ռեյդեր է իրականացրել։

Ո՞ր երկրներն ու կազմակերպություններն են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ՄԱԿ–ը գնահատմամբ` հակամարտության հետևանքով ստիպողաբար տեղահանվածների թիվը գերազանցում է երկու միլիոնը, իսկ զոհերի թիվը` 180 000–ը։ Սակայն դա ստույգ թիվ չէ, քանի որ ճշտված չեն Դարֆուրի դժվարհասանելի շրջաններում գտնվող ճամբարներում մահացության տվյալները։ Փորձագետների խոսքով` ավելի իրական է 300 հազարը։ Դարֆուորւմ տեղի ունեցած իրադարձությունները պաշտոնապես չեն ճանաչվել որպես ցեղասպանություն, սակայն բազում մասնագետների կարծիքով, տեղացի բնակչության կոտորվածը համապատասխանում է այդ սահմանմանը։

Հայոց ցեղասպանության չընդունումը ծնեց նոր ցեղասպանություններ. ո՞ր ազգերը «ճաշակեցին» այն

Եզդիների ցեղասպանությունը Իրաքում

2014 թվականի ամռանը հյուսիսային Իրաքում ԻՊ («Իսլամական պետություն» – մի շարք երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն) գրոհայիններին հաջողվել է գրավել Սինջար քաղաքը, որից հետո նրանք սկսել են տեղացի եզդի ժողովրդի զանգվածային ջարդերը։ Որոշ տվյալներով` 50–ից 60 հազար եզդի ստիպված էին փախչել Շենգալի սարեր։ ԻՊ գրոհայինները պաշարել էին սարերում նրանց ապաստանները։

Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք գործիչները. ովքե՞ր են նրանք

Պաշարված մարդիկ սննդի ու ջրի պակաս ունեին։ Սինջարի գրավման հաջորդ օրը` 2014 թվականի օգոստոսի 4–ին, եզդիների հոգևոր առաջնորդ, արքա Տասխին Սաիդը կոչ արեց համաշխարհային հանրությանն օգնել եզդիներին։ Իսլամիստների գործողությունների հետևանքով մի քանի հազար եզդի մահացավ։ 2016 թվականին Մարդու իրավունքների գծով ՄԱԿ–ի խորհուրդը պաշտոնապես դա անվանեց ցեղասպանություն։ Ի դեպ, եզդիների ցեղասպանությունը ճանաչել է նաև Հայաստանի խորհրդարանը։

Հայոց ցեղասպանության չընդունումը ծնեց նոր ցեղասպանություններ. ո՞ր ազգերը «ճաշակեցին» այն

Ի՞նչն է համարվում ցեղասպանություն

Մասնագետները մինչ այժմ վիճում են «ցեղասպանություն» եզրույթի շուրջ` արդյո՞ք պետք է ցեղասպանություն համարել խաղաղ բնակչության զանգվածային ոչնչացման այս կամ այն դեպքը։ Ինչպես հայտնի է, «ցեղասպանություն» եզրույթը սկսել է կիրառել իրավաբան Ռաֆայել Լեմկինը 1948 թվականին։ Ցեղասպանությունը գործողություն է, որն ուղղված է ազգային, էթնիկ, ռասայական, կրոնական կամ պատմականորեն ձևավորված որևէ այլ մշակութա–էթնիկական խմբի ամբողջական կամ մասնակի բնաջնջմանը։

Հայոց ցեղասպանության չընդունումը ծնեց նոր ցեղասպանություններ. ո՞ր ազգերը «ճաշակեցին» այն

Այդ հասկացությունը սահմանելու համար` Լեմկինը հիմք է վերցրել հենց հայերի ու հրեաների ողբերգությունը։ Ի դեպ, ճակատագրի հեգնանքով, Իսրայել պետությունը մինչ այժմ հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Հաճախ այս կամ այն պատմական ողբերգության ճանաչումը որպես ցեղասպանություն պետությունների ձեռքում մահակ է դառնում։ Ամեն անգամ այս թեման բարձրացվում է, երբ պետք է լինում ճնշում գործադրել հակառակորդի վրա։ Ցավոք, Հայոց ցեղասպանությունն այդ իմաստով բացառություն չէ։