Արոնյանը հաղթել է ռուս գրոսմայստերին Grenke Chess Classic մրցաշարում

Բադեն-բադենում Սվիդլերին հաղթելուց հետո հայ գրոսմայստերը զբաղեցնում է 2–րդ տեղը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Գերմանիայում ընթացող Grenke Chess Classic մրցաշարի 4-րդ տուրում Լևոն Արոնյանը մրցել է ռուս Պյոտր Սվիդլերի հետ: Հայ գրոսմայստերը 38-րդ քայլում սպիտակներով հաղթել է մրցակցին:

Այսպիսով, Արոնյանը 2,5 միավորով կիսում է 3-ից 5-րդ տեղերը: Առաջին տեղում Մագնուս Կարլսենն է՝ 3 միավորով:

Հաջորդ տուրում Լևոնը կմրցի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: