ՌԱԴԻՈ

Տարիներ անցան. ինչպես Հրաչ Քեշիշյանը պաղպաղակի պատճառով խրվեց պարտքերի մեջ

Ռեժիսոր և պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի մանկությունն անցել է Կոմիտասի պողոտայի կինոթատրոնի հարևանությամբ։ Նրանց բակում ապրել են հեռուստատեսային գործիչներն ու կինոյի ապագա աստղերը։
Sputnik

Նրանց շենքում է ապրել հեռուստամեկնաբան Սլավա Սարգսյանը, որին շատ են հարգել հարևանները, իսկ բակում իր քույրիկի հետ վազվզել է Լուսինե Թովմասյանը, որը տարիներ անց դարձել է հայտնի և սիրված դերասանուհի։

Տարիներ անցան. Արմեն Թադևոսյանը ժամանակին կարծում էր` «Սիլաչիում» ուժեղ մարդիկ են ապրում

Հրաչը հիշում է, թե ինչպես են ինքն ու ընկերները դպրոց գնալիս անցել պաղպաղակի կրպակի մոտով։ Գթասիրտ վաճառողուհին չի մերժել փող չունեցող երեխաներին և պաղպաղակ է տվել ազնիվ խոսքի դիմաց։ Իրենք էլ չեն նկատել` ինչպես, բայց դա վերածվել է սովորության, և Հրաչն ու ընկերները ահռելի պարտք են կուտակել։ Տհաճ պատմությունը հասել է դպրոցի տնօրինությանը և լուրջ խոսակցության առիթ դարձել խիստ ուսմասվարի հետ:

Հետո նա հիշում է, թե ինչպես է դասից փախել ու ժամանակն անցկացրել մոտակա կինոթատրոններում։ Մի քանի օրում 14 անգամ նայել է Օլիվեր Թվիստի մասին ֆիլմը։

Հրաչ Քեշիշյանի համար ևս մի վառ հիշողություն է դարձել էներգետիկ ճգնաժամի շրջանը, երբ հայտնի սերիալները նայելու համար բակ են հանել «Շիլյալիս» հեռուստացույցը և միացրել ավտոմեքենայի մարտկոցին։

Հարևաններն իջել են բակ և արտասահմանյան ֆիլմ դիտել բոլորով։
«Տարիներ անցան» ռադիոնախագիծը նվիրված է փողոցային խաղերին ու բակային մոռացված ավանդույթներին, հին հարևաններին, դպրոցական կյանքին ու անցյալի այլ պատմություններին։