Հենրիխ Մխիթարյանը կարող է լքել «Արսենալը»

Մխիթարյանն ու Օզիլը, որոնք «Արսենալի» բարձր վարձատրվող ֆուտբոլիստներից են, կարող են վաճառքի հանվել, քանի որ «զինագործները» ցանկանում են նվազեցնել աշխատավարձերին հատկացվող գումարները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Հայաստանի Ազգային հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագան լոնդոնյան ակումբում հարցականի տակ է: Այս մասին գրում է Armsport-ը` հղում անելով Daily Mail-ին:

«Զինագործների» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին 7 ֆուտբոլիստի է դիտարկում, որոնք ամռանը կարող են հեռանալ թիմից: Նրանց թվում է նաև Հենրիխ Մխիթարյանը:

«Արսենալը» կփրկի՞ իրավիճակը. «Ռենի» հետ խաղում Մխիթարյանի մասնակցությունը հարցականի տակ է

Անցած ամառ «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնում Արսեն Վենգերին փոխարինած Էմերին ցանկանում է ուժեղացնել կազմն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, բայց տրանսֆերտների համար ընդամենը 45 մլն եվրո բյուջե ունի:

Նա ակումբի ղեկավարության կողմից նա երաշխիք է ստացել, որ ֆուտբոլիստների վաճառքներից ստացված գումարները կներդրվեն նոր տրանսֆերտներ իրականացնելու մեջ:

Մխիթարյանն ու Օզիլը, որոնք «Արսենալի» բարձր վարձատրվող ֆուտբոլիստների թվում են, կարող են վաճառքի հանվել, քանի որ «զինագործները» ցանկանում են նաև նվազեցնել աշխատավարձերին հատկացվող գումարները:

7 ֆուտբոլիստների թվում են նաև Շկոդրան Մուստաֆին, Մոհամեդ Էլնենին, Կառլ Ջեկինսոնը, Կալում Չեմբերսը և Դավիդ Օսպինան:

Հիշեցնենք` Մխիթարյանն ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 21 հանդիպման է մասնակցել «Արսենալի» կազմում` դառնալով 6 գոլի հեղինակ: