ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Հայաստանի Ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեջքի հետ կապված խնդիրներ ունի:
Այս մասին տեղեկացնում է «Արսենալի» պաշտոնական կայքը:
Դեռ պարզ չէ`հայ ֆուտբոլիստը կմասնակցի «Ռենի» հետ կայանալիք պատասխան խաղին։
Նրա վիճակը կգնահատվի Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի խաղից առաջ։
Հիշեցնենք` Մխիթարյանը մեջքի հետ կապված խնդիրների պատճառով բաց է թողել Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կիրակի օրը կայացած խաղը (2:0):
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղն «Արսենալը» կանցկացնի մարտի 14-ին, սեփական հարկի տակ: Ֆրանսիայում կայացած առաջին խաղում «Ռենը» 3:1 հաշվով հաղթանակ է տարել: