Հայկ Մարությանը կրկին խոստանում է մաքրել աղբը. Երևանը աղբահանության նոր մարմին կունենա

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ը մշտապես հետևելու է քաղաքի մաքրությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik.  Երևանի ավագանին ընդունեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծելու մասին որոշումը:

«Կամազային» տենդեր և աղբով լցված Երևան. քաղաքապետարանը խնդիրը կրիտիկականի է հասցրել

Այս մասին Facebook–ի իր էջում գրել է քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

Օրերիս «Սանիթեքը» կրկին 13 միլիոն դրամով տուգանվել է։ Դա արդեն երրորդ տուգանքն է, սակայն իրավիճակը չի լավանում։

«Հիմնարկի գործունեության հիմնական նպատակը Երևանի վարչական տարածքի աղբահանության և սանիտարական մաքրման (ներառյալ՝ ձմեռային ամիսներին)աշխատանքների իրականացման ապահովումն է»,  –հայտնում է նա։

«Սանիթեքը» քաղաքապետարանին կոչ է անում լինել օբյեկտիվ և հրապարակել նաև այլ մանրամասներ

Նախագծի համաձայն` հիմնարկը բյուջեի հաշվին է ստեղծվելու։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ շուտով Երևանը մաքրվելու է աղբից։ Նա ընդգծել է, որ աղբահանության հետ կապված իրավիճակը  անբավարար է, նա ընդգծել է, որ հերթական տուգանքից հետո «Սանիթեքը» սկսել է ավելի լավ աշխատել։

Քաղաքապետը նշել է, որ նրանք փորձում են համակարգային լուծում գտնել։ Նրանք փորձել են աշխատել «Սանիրթեքի» հետ ամենօրյա ռեժիմով։ Նրանք ներկայացնում են իրենց խնդիրները, բայց իրավիճակը չէր փոխվու, այդ պատճառով քաղաքապետարանը անհրաժեշտ գործողություների է դիմում։

Ռեկորդի ճանապարհին. քաղաքապետարանն ու «Սանիթեքը» կես տարի է չեն կարողանում պայմանավորվել

Նշենք, Երևանում աղբահանության խնդիրը սրվեց անցած տարվա ամռանը։ Աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունն իր պարտավորությունները պատշաճ չէր կատարում` բացատրելով դա անսարք տեխնիկայով ու այլ գործոններով։

Ընկերությանը երկու անգամ տուգանել են ընդհանուր առմամբ 50 հազար դոլարի չափով։ Դրանից հետո Հայաստան նոր տեխնիկա է բերվել։

Ավելի ուշ Երևանի նոր քաղաքապետ  Հայկ Մարությանը խոստացել էր երկրորդ օպերատոր ներգրավվել, սակայն աղբահանության հետ կապված խնդիրն այդպես էլ լուծում չի ստացել։