ՌԱԴԻՈ

Հայաստանում մտածում են խթանել դիակային փոխպատվաստումը. Հելեն Նազարյան

Աշխարհում, այդ թվում Հայաստանում, վերջին տարաներին աճել է հեմոդիալիզ ստացող հիվանդների թիվը: Աճի միտումը դիաբետիկ նեֆրոպատիայի հաշվին է: Աշխարհի բնակչության 7 մլրդից 2 մլն 600 հազարը ստանում է երիկամին փոխարինող թերապիա՝ հեմոդիալիզ: Եթե դա վերահաշվարկում ենք Հայաստանի ազգաբնակչության մասշտաբով, լինում է մոտ 900 մարդ:
Sputnik

«Մեր երկրում Հայաստանի քաղաքացիները ծրագրային հեմոդիալիզ ստանում են պետպատվերի շրջանակում: Ցանկացած հիվանդի համար պետությունը վճարում է 18 հազար 100 դրամ: Ցանկացած հիմա տարեկան ստանում է մոտ 153 սեանս»,- Sputnik Արմենիայի «Տետ–ա–Տետ» հաղորդման եթերում ասում է ՀՀ առողջապահության նախարարի հեմոդիալիզի գծով խորհրդական Հելեն Նազարյանը:

Բժշկի խոսքով` հեմոդիալիզ ստացողների քանակը աճել է նաև այն պատճառով, որ երիկամային փոխպատվաստումն անհասանելի է շատերի համար: «Մի ուղղությունը պետք է լինի կանխարգելել երիկամային հիվանդացությունը, մյուս ուղղությունը` խթանել երիկամի փոխպատվաստմանը, - ասում է բանախոսը: Հայաստանում երիկամային փոխպատվաստում կատարվում է միայն այն դեպքում, երբ դոնորը հարազատն է: Ծրագիր կա խթանելու նաև դիակային փոխպատվաստմանը, ինչը կկրճատի ծրագրային հեմոդիալիզ ստացողների թիվը: Նազարյանի խոսքով` դիակային փոխպատվաստումն ընդունված է ամբողջ աշխարհում: