Ուշադրություն. Երևանում փողոցներ են փակ լինելու

Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին որոշ ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվի։
Sputnik

ՀՀ ոստիկանության հրապարակած տեսանյութում երևում է, թե ապրիլի 24-ին որ փողոցներ են փակ լինելու։

Ապրիլի 24-ին, ժամը վեցից մինչև 24։00-ը կարգելվի երթևեկությունը Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղու ուղղությամբ, Իսակովի և Աթենքի փողոցների խաչմերուկից դեպի Աթենքի փողոց ուղղությամբ և Հրազդանի կիրճի, Երևանի ՀԷԿի–ի հարակից կամրջից դեպի Իսակովի պողոտա ուղղությամբ։