Սանասարյանն ընկերս է, բայց... Միրզոյանը մեկնաբանել է աղմկահարույց գործը

ԱԺ խոսնակի կարծիքով`նոր Հայաստանում ընկերական կամ բարեկամական կապերը քննության վրա ազդել չեն կարող։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Դավիթ Սանասարյանի հետ իմ ընկերությունը չի կարող ազդել քննության ընթացքի վրա, լրագրողներին խորհրդարանում այսօր ասաց ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը` մեկնաբանելով Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի շուրջ ստեղծված իրավիճակը։

«Առաջինը`Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է։ Բայց նոր Հայաստանում ընկերական հարաբերությունները, բարեկամական կապերը ոչ մի կերպ չեն կարող ազդել քննության ընթացքի և վերջնական որոշման վրա», – ասաց Միրզոյանը։

Դավիթ Սանասարյանի գործը. իշխանական թևերի միջև պայքարը թևակոխում է բաց փուլ

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս անդրադարձել է Դավիթ Սանասարյանի թեմային` նշելով, որ Դավիթն իր ընկերն է, բայց Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան։

Ավելի վաղ ԱԱԾ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Որոշվել է ժամանակավորապես դադարեցնել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնավարությունը։

Դավիթ Սանասարյանը ԱԱԾ–ի առաջադրած մեղադրանքները շինծու է համարում։