ՌԱԴԻՈ

Սարգսյան․ «Զելենսկին պարտադրված պետք է գնա Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայման»

Ուկրաինայի նորընտիր նախագահի նախընտրական հռետորաբանությունը մեղմ ասած դուրեկան չէր Ռուսաստանի համար, բայց դա նախընտրական գործընթաց էր և հնարավոր է, որ Զելենսկին վերանայի այդ հռետորաբանությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է քաղաքական գործիչ Արամ Սարգսյանը։
Sputnik
Սարգսյան․ «Զելենսկին պարտադրված պետք է գնա Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայման»

Ուկրաինայի նորընտիր նախագահի նախընտրական հռետորաբանությունը մեղմ ասած դուրեկան չէր Ռուսաստանի համար, բայց դա նախընտրական գործընթաց էր և հնարավոր է, որ Զելենսկին վերանայի այդ հռետորաբանությունը։

Ո՞վ է նա. Ուկրաինայի ապագա առաջին տիկինը` Ելենա Զելենսկայան, պատմել է իր և ամուսնու մասին

Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է քաղաքական գործիչ Արամ Սարգսյանը։

«Զելենսկին պետք է պարտադրված գնա Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայման, որովհետև նախորդ իշխանությունը տանուլ տվեց նաև այդ պատճառով։ Զելենսկին պետք է դաս քաղի և հասկանա, որ պարտադիր է ունենալ հարևանի հետ լավ հարաբերություններ»,-ասել է Սարգսյանը։

Արամ Սարգսյանի գնահատմամբ, եթե Ուկրաինան մնալու է ԱՄՆ-ի ազդեցության տակ, բարդ է լինելու ձևավորել անկախ արտաքին քաղաքականություն։ Իսկ սուվերեն երկրի ամենագլխավոր խնդիրն է ունենալ արտաքին քաղաքականություն, որը ի շահ իր երկրի և ժողովրդի է ծառայում։

Ի՞նչ չգիտենք նրա մասին. Վլադիմիր Զելենսկու կյանքի ոչ հայտնի դրվագները

Արամ Սարգսյանը կարծում է, որ բավական բարդ իրավիճակում է նոր նախագահը․ նա  կառավարման փորձ ընդհանրապես չունի, ընդամենը եղել է դերասան և այս վիճակում  դժվար է  պատկերացնել, թե այդ անփորձ թիմը ինչպես պետք է ղեկավարի երկիրը՝  հաշվի առնելով լարված  իրավիճակը  Ուկրաինայի արևելյան հատվածներում։

Ինչ վերաբերում է հայ-ուկրաինական հարաբերություններին՝ Սարգսյանի կարծիքով մեր հարաբերությունները որոշակիորեն սառել են։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Ուկրաինան ավելի բարիդրացիական հարաբերություներ ունի Ադրբեջանի հետ և նրան զենք է  մատակարարում։

Քաղաքական գործիչը սակայն հույս ունի, որ հայ-ուկրաինական հարաբերությունները կջերմանան։ Հայկական կողմից ձեռքը մեկնված է, կարևոր է, որ նորընտիր նախագահը այդ ձեռքը սեղմի։