Լավ լուր Սուրենյանից. Հայաստան են գալիս տաք օդային հոսանքներ

Այս շաբաթ ջերմաստիճանը Հայաստանում կհասնի +22 աստիճանի, տեղումները կպակասեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook–ում կատարել է երկար սպասված գրառումը` եղանակի ջերմացման մասին։

Նա հայտնում է, որ ապրիլի 24-ից 27-ը Հայաստանը գտնվելու է Իրաքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։

Հայաստանում դեռ կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Հանրապետության ողջ տարածքում այդ ընթացքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով` օրական տաքանալով 2-3 աստիճանով։

Արդյունքում` ապրիլի 27-ին լեռանային բնակավայրերում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +13–ից +16, նախալեռնային բնակավայրերում +18–ից +20, հովտային բնակավայրերում +20–ից +22 աստիճան։

Երևանում նույնպես, այսօր ցերեկը սպասվող +8–ից +10 աստիճանին ապրիլի 27-ին կփոխարինի +20–ից +22 աստիճան ջերմությունը։

Ապրիլի 22-ին տեղումները շրջանների մեծ մասում կշարունակվեն, որոշ հատվածներում` ձյան տեսքով։ Լեռնային մարզերում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում այսօր ձյուն կտեղա, կշարունակվեն նաև ուժեղ քամիները, առանձին վայրերում քամու արագությունը կհասնի 15-20մ/վրկ–ի։

Իսկ ապրիլի 23-24-ը ցիկլոնը կսկսի թուլանալ, տեղումները կլինեն առանձին հատվածներում և շատ կարճատև։

Ապրիլի 25-27-ին հանրապետության ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ։