Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը լուրջ վնասվածք է ստացել

«Ենիսեյը» 13 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը երեկ «Սպարտակ» -«Ենիսեյ» հանդիպման ժամանակ վնասվածք է ստացել։

Ինչպես տեղեկացնում է «Ենիսեյի» թվիթերյան էջը, Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթել է «Ենիսեյին»:

Ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության խաղերի տոմսերը կլինեն մատչելի

Հանդիպման հաշիվը բացվել է առաջին խաղակեսի ավելացված ժամանակում միայն:

Իսկ խաղի 59-րդ րոպեին խաղադաշտ մտած Արթուր Սարկիսովը, 2 րոպե անց վնասվածք ստացել և դուրս եկել խաղադաշտից։ Իսկ փոխարինումների քանակը սպառած «Ենիսեյը» մնացել է 10 ֆուտբոլիստով:

Խաղավարտին առավելությունը կրկնապատկել է Այազ Գուլիևը:

Այս պարտությունից հետո «Ենիսեյը» 13 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը: