Հայաստանի անձնագրերը վրացականին շատ չեն զիջում. ԱԳ փոխնախարար

Հայաստանյան անձնագրերը զգալիորեն զիջում են տարածաշրջանի այլ երկրների անձնագրերին։ ՀՀ ԱԺ պատգամավորներն այս առումով իրենց մտահոգությունն են հայտնել փոխարտգործնախարարին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի— Sputnik. Հայաստանի հանրապետության անձնագրի վարկանիշը վերջին 3-4 տարիներին ակտիվորեն բարձրանում է: Ազգային ժողովի նիստին այս մասին ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը՝ պատասխանելով պատգամավորների այն մտահոգությանը, թե հայկական անձնագրերը զգալիորեն զիջում են տարածաշրջանի այլ երկրների անձնագրերին։

Հայաստանի և Եվրամիության միջև վիզային ռեժիմը ե՞րբ կդյուրացվի. դեսպանի պատասխանը

Փոխնախարար Հովհաննիսյանը չհամաձայնեց այդ դիտարկմանը` նշելով, որ Վրաստանը միայն որոշ չափով առաջ է անցել Հայաստանից` շնորհիվ ԵՄ հետ արտոնագրային ռեժիմը:

«Մենք շատ չենք զիջում նրանց: Մենք աշխատում ենք Աֆրիկայի, Մերձավոր Արեւելքի երկրների և այլ տարածաշրջանների հետ: Ադրբեջանին նույնպես քիչ ենք զիջում: Նրանք ակտիվորեն աշխատում են իսլամական աշխարհի երկրների հետ, մենք՝ Լատինական Ամերիկայի երկրների և այլ տարածաշրջանների հետ, բայց այդ ուղղությամբ դեռ շատ անելիք կա», - ասաց Հովհաննիսյանը:

ԱԳ փոխնախարարը հայտնեց նաև, որ վերջին 3-4 տարիներին այս ուղղությամբ առաջընթաց է գրանցվել։ Հայաստանը մի շարք երկրների հետ դյուրացրել է վիզայի ստացման ռեժիմները և այսօր այս ուղղությամբ բանակցություններ է վարում որոշ նոր երկրների հետ։