Շրի Լանկայի պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 215

Շրի Լանկայի իրավապահները ձերբակալել են 7 կասկածյալի. ահաբեկչության զոհերի թիվը ավելանում է ժամ առ ժամ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Շրի Լանկայում ութ պայթյունների հետևանքով մահացածների թիվը հասել է 215-ի։

Արյուն և համատարած սուգ. Շրի Լանկայում Զատկի տոնը ողբի է վերածվել. լուսանկարներ

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով News 1st հեռուստաալիքին։

Ավելի վաղ հայտնում էին 207 մահացածի ու 450 տուժածի մասին։

«Մահացածների թիվն այս պահին 215-ի, յոթ  կասկածյալի ձերբակալել են։ Զոհերի թվում կա երեսունհինգ արտասահմանցի», - նշվում է հեռուստաընկերության  Twitter-ի էջում։

Երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, երեկոյան ժամը 18-ից պարեկային ժամ է։

Սարսափելի կադրեր Շրի Լանկայից, որտեղ 8 պայթյուններին զոհ է գնացել ավելի քան 180 մարդ

Շրի Լանկայի տարբեր բնակավայրերում ութ պայթյուն որոտաց այսօր՝ ապրիլի 21:

Նախ առավոտյան հայտնի դարձավ 6-ի մասին, որոնցից 3-ը լսվել էին Կոլոմբոյի բարձրակարգ հյուրանոցներում, իսկ մյուս երեքը տարբեր քաղաքների եկեղեցիներում՝ համարյա միաժամանակ:

Ավելի ուշ Sputnik Արմենիան տեղեկացրեց ևս 2 պայթյունի մասին: