Սարգսյան. «ԱՄՆ-ՌԴ հակամարտությունը չպետք է տեղափոխվի Արցախի հիմնահարցի գործընթաց»
© Sputnik
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը Վաշինգտոնում անցկացնելու Միացյալ նահանգների ցանկությունը օրինական է։ Sputnik Արմենիայի եթերում ասել է քաղաքական գործիչ Արամ Սարգսյանը։
Սարգսյանը ամերիկյան կողմի հրավերի և ցանկության մեջ որևէ արտառոց բան չի տեսնում` ամերիկյան կողմի պահվածքը օրինակն է, քանի որ իրենք էլ համանախագահ։
«Մեզ ձեռնտու չէ, որ ԱՄՆ–ի և Ռուսաստանի միջև եղած հակամարտությունը տեղափոխվի Արցախի հիմնահարցի գործընթաց»,–ասել է Սարգսյանը։
Արամ Սարգսյանի կարծիքով` լավ կլինի, որ նման առաջարկ լինի նաև ֆրանսիական կողմից։ Եվ շատ կարևոր է, որ երեք համանախագահները ղարաբաղյան հարցի շուրջ ունեն կոնսենսուս և կարողանում են գործակցել։