Հայերի առկայությունը Շրի Լանկայի պայթյունների զոհերի կամ վիրավորների շրջանում ճշտվում է

Շրի Լանկայում արդեն 8-րդ պայթյունն է որոտացել: Զատկի տոնակատարությունները արնահեղության վերածած ահաբեկչական գործողությունների շարքին արդեն զոհ է գնացել 187 մարդ, մոտ 500 վիրավոր են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը ճշտում է Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի և տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի առկայության տեղեկատվությունը: Այս մասին տեղեկություն է տարածվել ՀՀ ԱԳՆ Twitter-ի միկրոբլոգում:

 

Հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան. Հնդկաստանում ՀՀ դեսպանության պաշտոնական հաղորդագրությունը

 

 

​«Այս զանգվածային սպանությունն ու քաոսը խախտում են Հարության տոնի սիրո փառավոր խորհուրդը»,- իր հերթին Twitter-ում գրել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա աջակցություն է հայտնել Շրի Լանկայի ժողովրդին և երկրի իշխանություններին:

«Մտքով և աղոթքներով մենք զոհերի և նրանց հարազատների հետ ենք»,-եզրափակել է գրառումը Մնացակայանը:

Sputnik Արմենիան, ավելի վաղ տեղեկացրել է, որ Շրի Լանկայում արդեն 8-րդ պայթյունն է որոտացել: Զատկի տոնակատարությունները արնահեղության վերածած ահաբեկչական գործողությունների շարքին արդեն զոհ է գնացել 187 մարդ, մոտ 500 վիրավոր են: