Համով Հայաստան․ հայտնաբերվել է Զատկի իսկական փլավի հին բաղադրատոմսը

Հայ առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը։ Հայկական ընտանիքներում տանտիրուհիներն այդ առիթով սեղանին տոնական փլավ են դնում։ Sputnik Արմենիայի թղթակիցները այցելել են շեֆ-խոհարար, Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության փոխնախագահ Ռուզաննա Նահապետյանի արհեստանոց-խոհանոց։
Sputnik

Նիկոլ Փաշինյանը Սուրբ Հարության տոնի առթիվ շնորհավորեց «Լեռան քարոզով»

Նահապետյանն ավելի քան 30 տարի է խոհարարության մեջ է։ Նա սիրում է էքսպերիմենտներ անել, սակայն կարծում է, որ դա ընդունելի է, եթե պատրաստում է մթերքին վնաս չպատճառելով։ Նրա համար խոհանոցում ամենակարևորն է, որ ներդաշնակություն լինի։ Շեֆ-խոհարարը պետք է կարողանա միջինը գտնել, ուտեստի մեջ ամեն ինչ պետք է չափավոր լինի, այդ ժամանակ այն համեղ կլինի։

Զատկի փլավի մեջ Նահապետյանը նաև ձվածեղ է օգտագործում։ Նա խոսքով՝ ձուն ուտեստին յուրահատուկ համ է հաղորդում։

«Տատս է ինձ այս բաղադրատոմսը սովորեցրել», - ասաց Նահապետյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Քրիստոս հարյավ ի մեռելոց. Հայ առաքելական եկեղեցին նշում է Զատիկը

Զատկի փլավ պատրաստելու համար մեր տարածաշրջանում օգտագործում են բրինձ, ձու, չիր, ընկուզեղեն, չամիչ, լավաշ, դարչին, աղ, արևածաղկի ձեթ, կարագ, հայկական կոնյակ։

Սկզբում բաղադրիչներն են պատրաստում, լվանում ենք բրինձը, կտրում ենք չիրն ու ընկուզեղենը։ Կաթսան կրակի վրա ենք դնում, բրինձի վրա ջուր ենք լցնում, դարչին ենք ավելացնում ու 20 րոպե խաշում ենք։

Այդ ընթացքում ձվածեղ ենք սարքում, մեկ այլ թավայում չիր ու ընկուզեղենն ենք տապակում։ Պատրաստի բրինձը տեղափոխում ենք փլավքամիչի վրա ու լվանում ենք հոսող ջրի տակ։

Կաթսան կրակի վրա ենք գնում ու «հավաքում» ենք դրա մեջ փլավը․ մեկի վրա լավաշ ենք դնում, հետո ձվածեղ, վրան՝ բրինձ։ Վրայից լցնում ենք չիր ու ընկուզեղեն, հինգ րոպե կրակի վրա ենք թողնում։

Բարի ախորժակ։