Այսօր առաքելական եկեղեցիներում ճրագալույցի պատարագ մատուցվեց Սուրբ Հարության տոնին ընդառաջ: Հենց Ճրագալույցի պատարագով էլ սկսվում է Սուրբ Հարության տոնը:
Պատարագից հետո Երևանում զինծառայողներն անցան Երևանի կենտրոնական փողոցներով` ավետելով Սուրբ Հարության տոնի մասին։ Նրանք երթով հասան մինչև Հանրապետության հրապարակ։
Նշենք, որ Հարության տոնը կամ Զատիկն այս տարի նշվում է ապրիլի 21–ին։ Զատիկ, ի դեպ, նշանակում է զատվել, հեռանալ անմաքուր ու դժնդակ խորհուրդներից, դառնալ բարու գործակից: