Նրանք նշան են բռնում, բայց չեն կրակում. Արցախում վիրավորվածները նոր զբաղմունք են գտել

«Երևան իմ սեր» հիմնադրամն արդեն մի քանի ամիս է, ինչ իրականացնում է «Հայրենիքի պաշտպան» ծրագիրը, որի շրջանակում բանակային ծառայության ժամանակ վիրավորված զինվորները լուսանկարչության դասընթացներ են անցնում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik, Նանա Մարտիրոսյան. Վերականգնողական կենտրոնի երկրորդ հարկ բարձրանալով` դռան հետևում տղամարդու ծիծաղ ու ոգևորված զրույց ենք լսում։ Բացում ենք դուռը, գեղեցիկ ու լուսավոր սենյակում տեսնում ենք ՀՀ նախագահի աշխատակազմից օպերատոր Վարդան Պետրոսյանին ու մի քանի երիտասարդ տղաների` Տիգրանին, Հարութին, Արմանին։ Հետո կմիանան մյուսները։

Նրանք նշան են բռնում, բայց չեն կրակում. Արցախում վիրավորվածները նոր զբաղմունք են գտել

Մեր ներս մտնելու պես տղաները տեղ են զիջում, յուրաքանչյուրը փորձում է պատրվակ գտնել միացրած դիկտոֆոնով հարցազրույցից խուսափելու համար։ Վարդանի կարծիքով` տղաները շատ համեստ են, դրա համար էլ ամաչում են։ Իսկ ընդհանրապես նա շատ է մտերմացել տղաների հետ, նրանց ոչ միայն մասնագիտական հիմունքներ է սովորեցնում, այլև ծանոթացնում է նրբություններին (լուսավորություն, ֆոն, ռակուրս, կոմպոզիցիա), ավագ ընկերոջ իրավունքով էլ փորձում է անհրաժեշտության դեպքում խորհուրդներ տալ, ճաշակի զգացողություն սերմանել։

Քանի դեռ մենք զրուցում ենք Վարդանի հետ, լսվում են լուսանկարչական ապարատների չխկոցները. սենյակում գտնվող բոլոր տղաները, որոնք իրենց քթի տակ ինչ–որ բան են շվշվացնում, լուսանկարում են մեզ ու վարպետին։ Երկուսս էլ նկատում ենք դա, բայց շարունակում ենք զրուցել։

Լուսանկարչի խոսքով` երբ դասընթացները սկսվեցին, 11 ուսանող կար, այսօր նրանք 7-ն են։ Պարապմունքների ընթացքում տղաները շատ են մտերմացել։ Ավելին, Տիգրանը, որը Երևանում բարեկամների տանն էր մնում, տեղափոխվել է ապրելու դասընթացների ժամանակ ծանոթացած ընկերների մոտ։

Նրանք նշան են բռնում, բայց չեն կրակում. Արցախում վիրավորվածները նոր զբաղմունք են գտել

Նա սակրավոր է եղել բանակում, վիրավորվել է Ապրիլյան քառօրյայից հետո։ Նրան միշտ հետաքրքրել են տեսանկարահանումները, մոնտաժը, բայց հետաքրքրվել է լուսանկարչությամբ և որոշել է հաճախել դասընթացներին։ Տիգրանը շատ է լուսանկարում և հույս ունի, որ ինչ–որ բանի կհասնի այս գործում։ Արդեն էջեր է բացել սոցցանցերում և տարբեր խորամանկություններ սովորել, որոնք օգնում են ներգրավել մոդելներին։

Նրանք նշան են բռնում, բայց չեն կրակում. Արցախում վիրավորվածները նոր զբաղմունք են գտել

Առավել հաճախ, իհարկե, ընկերներին է լուսանկարում։ Հատկապես Սերոբի բախտը շատ է բերել։ Նա, ի դեպ, այդպես էլ չհամաձայնեց խոսել մեզ հետ, կատակով պնդեց, որ ես վատ եմ համոզում։

Նրանք նշան են բռնում, բայց չեն կրակում. Արցախում վիրավորվածները նոր զբաղմունք են գտել

Իսկ այ Հարութը պատմեց, որ դասերի ժամանակ միշտ բաց ու զվարճալի մթնոլորտ է։ Ի տարբերություն Տիգրանի, նա բնապատկերներ է նկարում, աղջիկները նրան այդքան էլ չեն ոգեշնչում ստեղծագործելու համար։ Հարութը ևս Ապրիլյան պատերազմից հետո է վիրավորվել։

Խոստովանում է, որ եթե ծառայության ժամանակ ձեռքի տակ լուսանկարչական ապարատ ունենար, շատ հետաքրքիր բաներ կնկարեր։

Նրանք նշան են բռնում, բայց չեն կրակում. Արցախում վիրավորվածները նոր զբաղմունք են գտել

Զրույցին միջամտում է Տիգրանն ու ասում, որ ուզում է նորից Արցախ մեկնել ու լուսանկարել իր տեսած գեղեցիկ բնապատկերները։

Մենք փոքր–ինչ տխրում ենք պատերազմի մասին հուշերի պատճառով, բայց հանկարծ սենյակ է մտնում «քայլող պոզիտիվը»` 21 տարեկան Արսենը։ Նա լայն ժպտում է, անդադար կատակում և Sputnik Արմենիայի լուսանկարչին խնդրում անպայման լուսանկարել իրեն ձախ պրոֆիլից, որ գեղեցիկ դուրս գա։ Ասում է, որ տղաները նրան քիչ են լուսանկարում, և միայն Տիգրանը կարող է այնպես լուսանկարել, որ այդ աշխատանքները ամոթ չլինի սոցցանցերում հրապարակել։

Նրանք նշան են բռնում, բայց չեն կրակում. Արցախում վիրավորվածները նոր զբաղմունք են գտել

Նրա անկաշկանդ ու մտերմիկ զրույցից ոգևորված` հանդգնում եմ հարցնել, թե ինչ կուզեր լուսանկարել պատերազմի ժամանակ։

«Ապրիլյան առաջին գիշերը կուզեի նկարել։ Կառանտինում էի 1.5 ամսվա ծառայող էի։ Բարձրացանք դիրքեր, ու տեսա կարմիր կտրատվող գծեր։ Հետո հասկացանք, որ լուսածրող գնդակներ են։ Սովորական առավոտ էր, ու լսվեց տագնապի ձայնը, դեռ չգիտեինք` ինչ է նշանակում։ Հին ծառայողները բացատրեցին, որ մարտական տագնապ է, հետո հասկացանք պատերազմ է սկսվել», – պատմեց Արսենը։

Նա փոքր–ինչ տխրեց, բայց նկատելով, որ մենք էլ թևաթափ եղանք` անմիջապես աշխուժացավ ու սկսեց կատակել։ Արսենը պատմեց, որ շատ է սիրում լուսանկարել իր ավտոմեքենան, որը կենդանի էակ է համարում և խոստովանում է, որ ընկերուհին երբեմն խանդում է մեքենային։ Վարդանը նրան ընդհատելով` կատակում է, որ դա նորմալ է։ Վարդանն ամուսնացած է, նրա կինը, օրինակ, կատվին է խանդում։

Մինչ մենք ծիծաղում ենք, սենյակ է մտնում տղաների երկրորդ ուսուցիչը` Դավիթ Հակոբյանը։ Նա ՀՀ նախագահի լուսանկարիչն է։ Վարդանի պես նա էլ է տղաներին սովորեցնում վարպետության բոլոր գաղտնիքները։

Դավիթը խոստովանում է, որ մի կողմից տղաների հետ աշխատելը դժվար է, քանի որ բոլորը գրեթե զրոյից են սկսում ուսումնասիրել գործը, մյուս կողմից` հեշտ, որովհետև արդեն հասցրել է ընկերանալ նրանց հետ։

Նրանք նշան են բռնում, բայց չեն կրակում. Արցախում վիրավորվածները նոր զբաղմունք են գտել

Դավիթը փորձում է ընդլայնել տղաների մտահորիզոնը, խորհուրդներ է տալիս, թե ինչ ֆիլմեր դիտեն և որ լուսանկարիչների աշխատանքներին հետևեն`ճաշակ զարգացնելու և նոր բան սովորելու համար։

Հանում է իր նոթբուքը, և բոլորը հավաքվում են նրա շուրջ։ Արսենը բազմոցին տեղ չգտնելով` տեղավորվում է Սերոբի հաշմանդամության սայլակին։ Նրանք պատրաստ են քննարկել իրենց ավագ ընկերոջ` արցախյան առաջին պատերազմի մասնակից, երկու երեխաների հայր Արկադիի լուսանկարները։

«Հիմա ամեն ինչ տեսնում եմ, կարծես օբյեկտիվից նայեմ։ Արդեն բոլորին ձանձրացրել եմ իմ` ամեն ինչ լուսանկարելու սովորությունով», – կատակում է Արկադին։

Նրանք նշան են բռնում, բայց չեն կրակում. Արցախում վիրավորվածները նոր զբաղմունք են գտել

Բոլորը սկսում են ակտիվ քննարկել աշխատանքները, Դավիթն ու Վարդանը սխալներն են մատնանշում, և հանկարծ սենյակը լցվում է քրքիջով։ Արկադին ցույց է տալիս իր «նատյուրմորտը»` ոսկորները կոշիկի մեջ խցկած։ Ճիշտ է` առաջին հայացքից սարսափելի տեսք ունի, բայց իրականում անհնար է առանց ծիծաղելու նայել։