Մենք նրանցից շատ բան ունենք սովորելու. Հարությունյանը ցույց է տվել «արևոտ» երեխաներին

Կրթության և գիտություն նախարարը հուզիչ տեսանյութ է հրապարակել ու նշել` ոչ մի ջանք չի կարելի խնայել, միայն թե լսես այս բառերը՝ ես կարող եմ:
Sputnik

ՀՀ կրթության և գիտություն նախարար Արայիկ Հարությունյանը Facebook–ի իր էջում սոցիալական գովազդ է հրապարակել Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց մասին։

«Ոչ մի ջանք չի կարելի խնայել, միայն թե լսես այս բառերը՝ «Ես կարող եմ»: Համընդհանուր ներառման գործընթացն այլընտրանք չունի: Դժվար է, բարդությունները շատ են, բայց միասին հաղթահարելու ենք բոլոր խոչընդոտները: Այս և մյուս «արևները» պետք է լինեն մեր հասարակության լիարժեք անդամ: Այդ մենք է, որ նրանցից շատ բան ունենք սովորելու, օրինակ՝ բարությունը»,– գրել է նախարարը:

Տեսահոլովակը, որի հերոսները Դաունի համախտանիշ ունեցող երեխաներն են, իսկապես հուզիչ է։