Ինչպես կկոչվի Բաղրամյան 26–ը. նախագահական նստավայրի անվանումն ուզում են փոխել

Նստավայրի անվանափոխման համար հավելյալ գումարներ չեն պահանջվելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. ՀՀ նախագահի աշխատակազմը Երևանի քաղաքապետարանին առաջարկություն է ներկայացրել` Բաղրամյան 26/1 հասցեում գտնվող ՀՀ նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջից։

Նախագահի նստավայր այցելողները կտեսնեն պատվո պահակախմբի ելույթը. տեսանյութ

Նախագահական նստավայրի անվանափոխման հարցն ապրիլի 23–ին կքննարկվի Երևանի ավագանու նիստի ժամանակ։

«Հանրապետության նախագահի աշխատակազմը ծրագրում է Բաղրամյան 26–ի շենքի դահլիճներում, ինչպես նաև հարակից տարածքում իրականացնել մշակույթային միջոցառումներ, այդ թվում՝ համերգներ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ և այլն»,– նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Անվանափոխման համար հավելյալ գումարներ չեն պահանջվելու։