Բա Աշոտը ե՞րբ է գալու. Փաշինյանի դուստրը խառնեց վարչապետ հայրիկի մտքերը

Փաշինյանի ուղիղ եթերն ընդհատվեց՝ ոչ տեխնիկական պատճառներով. պարզապես կրտսեր քաղաքացին էլ հարց ուներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերը քիչ առաջ անսպասելի ընդհատվեց՝ ոչ տեխնիկական պատճառով։

Վարչապետի կրտսեր դուստրն ուղիղ եթերի պահին բացեց հայրիկի աշխատասենյակի դուռն ու առանց ուշադրություն դարձնելու նրա զգուշացումներին, թե ինքն ուղիղ եթերում պատասխանում է քաղաքացիների հարցերին, իր հարցն ուղղեց նրան։

Փաշինյանը խոսեց մաքսատան նոր միջադեպի մասին

«Բա Աշոտը ե՞րբ է գալու։ Կարոտել եմ», – ասաց փոքրիկը։

«Աշոտը ծառայության մեջ է։ Հենց ավարտի, կգա» ,– ասաց Նիկոլ Փաշինյանը։

Աշոտ Փաշինյանը վարչապետի ավագ որդին է, որն արդեն մի քանի ամիս զինվորական ծառայության մեջ է։

Դստեր հետ հարց ու պատասխանից հետո Նիկոլ Փաշինյանը դժվարությամբ վերհիշեց ընդհատված միտքն ու շարունակեց կիսատ թողած խոսքը։

Փաշինյանը նաև անդրադարձել է ՝

Վարկային տոկոսադրույթների խնդրին

Ինչու Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվում հարցին

Հաշմանդամություն ունեցող անձանց խնդրին

Ճանապարհային խցանումների և ՃՈ խնդիրներին