130 000 քաղաքացու վարկային տոկոսադրույքներ ներվել են. Փաշինյան

ՀՀ վարչապետի խոսքով` վերջին տարիներին ՀՀ վարկերի տոկոսները նվազում են ու այդ պրոցեսը շարունակվելու է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Հայաստանի բանկային համակարգում 24 տոկոսից ավելի վարկ գոյություն չունի։ Այսօր Facebook-ի ուղիղ եթերում, պատասխանելով օգտատերերի` բանկային թանկ վարկերի մասին հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Բա Աշոտը ե՞րբ է գալու. Փաշինյանի դուստրը խառնեց վարչապետ հայրիկի մտքերը

Նա նաև նշեց, որ կառավարության որոշմամբ 130 000 քաղաքացու վարկային տոկոսադրույքներ են ներվել ու վարկային պատմություններ մաքրվել։

«Վերջին տարիներին ՀՀ վարկերի տոկոսները նվազում են ու այդ պրոցեսը շարունակվելու է»,– հայտարարեց Փաշինյանը` հավելելով, որ ՀՀ քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը շատ ցածր է ու այդ ուղղությամբ անելիքները շատ են։

Փաշինյանը հիշեց, որ երբ տարիներ առաջ այցելել էր Հայաստանի գյուղերից մեկը, տեղեկացել էր, որ գյուղում բոլորը կռված են ու նեղացած իրարից։ Պարզվել էր, որ ամբողջ գյուղը մեկը մյուսի վարկին երաշխավոր են կանգնել ու հետո միմյանց պատճառով կորցրել ունեցվածքը։

«Մենք բազմաթիվ ծրագրեր ենք ստեղծում, որպեսզի մարդիկ աշխատեն ու էժան վարկեր ստանալու հնարավորություն ստանան» ,–խոստացավ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով պատասխանում է քաղաքացիների հարցերին։