ՌԱԴԻՈ

Ստվերային գերշահույթ ստանալու պատճառով է բացահայտվել զեղծարարությունը. Պողոս Գևորգյան

Ջերմատնային ասոցիացիայի գործադիր տնօրեն Պողոս Գևորգյանը Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդման շրջանակում անդրադարձել է թուրքական լոլիկի պատմությանը և նշել, թե ինչպես է բացահայտվել զեղծարարությունը, երբ 2015թ.-ին ՌԴ-ի կողմից պատժամիջոցների տակ հայտնված թուրքական լոլիկը ներկրվել էր Հայաստան, պիտակավորվել որպես հայկական ապրանք ու արտահանվել Ռուսաստան:
Sputnik

«ՌԴ դեսպանատնից տարակուսանքով հարցնում էին ինձ այն ծավալների վերաբերյալ, որոնք ուղարկվում էին Ռուսաստան, մինչդեռ մեր ներքին շուկան այդքան պոտենցիալ չուներ: Տարակուսանքներն ավելի մեծացան մեծածախ առևտրի կետեր կատարած շրջայցերից հետո»,- հիշում է Պողոս Գևորգյանը:

Մամուլում տեղ գտած տեղեկատվության համաձայն՝ թուրքական լոլիկը Թուրքիայում ձևակերպվում էր որպես Վրաստան արտահանված մթերք, քանի որ Թուրքիան արտահանման արգելք ունի Հայաստանի նկատմամբ, Վրաստանում լոլիկը ներմուծվում էր ժամանակավորապես և առանց որևէ հարկ վճարվելու ուղևորվում Հայաստան։

Եթե այդ լոլիկը ներմուծվեր ու արտահանվեր «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով, ապա կվճարվեր 0 դրամ հարկ, բայց այդպես ստիպված պիտի ռուսներին ցույց տային լոլիկի իսկական ծագումը՝ թուրքական։ Դա շրջանցելու համար ներմուծել են իբր վերջնական սպառման նպատակով ու հետո նույն լոլիկը ցույց են տվել որպես Հայաստանում աճեցված ու ձևակերպել են արտահանումը։