«Ռոսիա 24»–ի հաղորդավար կդառնա Ալեքս անունով ռոբոտը. տեսանյութ

«Ալեքսի» վրա աշխատել են 2017թ.–ից, նրա վերջնական տարբերակը կներկայանա 18 ամիս անց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. «Ռոսիա 24» հեռուստաալիքի նորությունների հաղորդավար է դարձել «Ալեքս» ռոբոտը, որը ստեղծել է մի ընկերություն Պերմից` դրա տնօրենի պատկերով, հաղորդում է «Վեստին»։

«Ալեքսի» դիմախաղերի համար պատասխանատու են 35 հաղորդիչ, որոնք նմանակում են մոտ 20 մարդկային զգացմունք։

Նշվում է, որ բոլոր դետալները, որոնցից հավաքվել է անդրոիդը, արտադրվել են Ռուսաստանում։

Այ քեզ բան. սմարթ սրճարանները բազմանում են, ռոբոտը ծնող է դառնում. ո՞վ է շոու անում

«Ալեքսի» վրա աշխատել են 2017թ.–ից, նրա վերջնական տարբերակը կհայտնվի 18 ամիս անց։ Առայժմ ռոբոտի ոտքերը և ձեռքերը չեն աշխատում, բայց դա ապագայում կուղղեն։

Մշակողները կարծում ե, որն «Ալեքսը» կարող է խորհրդատու աշխատել բանկերում, փոստային բաժանմունքներում և ապահովագրական ընկերություններում։

Նշվում է, որ ռոբոտների դեմքերը միշտ ավելի լայն և հասուն է ստացվում, քանի որ սիլիկոնը մարդու մաշկից հաստ է և չունի մկանների տոնուս։

Promobot–ի հիմնադիր Օլեգ Կիվոկուրցևի խոսքով` վերջնական տարբերակը շուկայում կհայտնվի 18 ամիս անց և կարժենա մոտ 1 միլիոն ռուբլի։ Նախագծի բյուջեն կազմում է 1,5 միլիոն դոլար։