Փոքրիկ լատինաամերիկացին ցույց է տվել` ինչպես կարելի է աղջիկ «կպցնել» պարի միջոցով

Փոքրիկ երաժշտի տեսանյութը տարածվում է համացանցում։ Տղան ցույց է տալիս` ինչպես է պետք պարել, որ վիրտուալ հանդիսատեսը (հատկապես` կանայք) հիացած մնա։
Sputnik

Ռիթմի զարմանալի զգացողություն ունեցող մեքսիկացի փոքրիկը պարում է ու նվագում, իսկ ինչ–որ մեկը նկարում է նրան։

Տղայի պլաստիկությունն ու ռիթմի զգացողությունը հիացնում են մարդկանց։

«Սիրահարվեցի այս փոքրիկ պարողին։ Նա համ շատ լավ է նվագում, համ էլ շատ լավ է պարում, ի՜նչ լավն է», «ամբողջ մարմնով զգում է երաժշտությունը», «ռիթմը նրա արյան մեջ է», «սիրում եմ նրան, նա վայելում է երաժշտությունը», – մեկնաբանել են աղջիկները։

Տեսանյութն արդեն դիտել են ավելի քան 28 միլիոն անգամ։

Sputnik Արմենիայի կայքում դիտեք փոքրիկների մասնակցությամբ այլ տեսանյութեր.

Փոքրիկն օղակ պտտել է սովորում. զվարճալի տեսանյութ

Փոքրիկ հանճարն այս աշխարհից չէ․ 5-ամյա երեխան նվագում է Մոցարտի պես

«Ամուսնանալու ենք, հետո ի՞նչ». 4-ամյա Դանիելը վճռական է տրամադրված