Հանքարդյունաբերող ընկերությունների սեփականատերերը ցույց կտան իրենց «իրական դեմքը»

Հայաստանում նախատեսում են հանքարդյունաբերող ընկերությունների իրական սեփականատերերի ռեգիստր ստեղծել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Հայաստանի հանքարդյունաբերող ընկերությունները մինչև 2019 թվականի նոյեմբերի 30–ը պարտավոր են տեղեկություն ներկայացնել իրենց իրական սեփականատերերի մասին։ Այս մասին այսօր խորհրդարանում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։

«Տղա ջան, էլ բանուգործ չունե՞ս». պատգամավորը «կպել» է Ծառուկյանին, նա էլ պատասխանել է

Ազգային ժողովում քննարկվում էր Ընդերքի շահագործման օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձին ստորաբաժանումների, հաստատությունների և անհատ ձեռներեցների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխությունն և լրացումներ կատարելու, ինչպես նաև «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։

Փոփոխությունները ենթադրում են, որ լեռնահանքային ընկերությունների (այդ թվում նաև օֆշորներում գրանցված) սեփականատերերը պետք է բացահայտեն իրենց բաժնետերերին, այլապես նրանք կզրկվեն արտոնագրից։

«Այս փոփոխությունների փաթեթը կարգավորում է արդյունահանող ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման ամբողջ ընթացքը», – ասաց Բաղրամյանը։

Ամուլսարի հանքավայրի կռիվները տեղափոխվում են դատարան. պարզաբանումներ

Նրա խոսքով` փաթեթները պատրաստելիս հաշվի են առել Ղազախստանի, Ուկրաինայի, Մոնղոլիայի և եվրոպական մի շարք երկրների իրավական ակտերն ու փորձը։

Պաշտոնյան նշեց, որ Հայաստանում գործող մի շարք ընկերությունների բաժնետերերը գրանցված են օֆշորային գոտիներում։

«Այս օրինագծի իմաստն այն է, որ բոլոր հանքարդյունաբերող ընկերությունները պետռեգիստր ներկայացնեն տվյալները` սեփականատերերից մինչև վերջին ֆիզիկական անձ», – ասաց Բաղրամյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի փետրվարին ասել էր, որ Հայաստանի հանքերի մեծ մասը կառավարվում են մի կետից, և այդ կետը բացահայտվելու է։