Արցախի հարցով նոր հանդիպում` ԱՄՆ–ի նախաձեռնությա՞մբ. ՀՀ ԱԳՆ–ն առայժմ չի հաստատում

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ԱՄՆ–ն առաջարկել է նոր հանդիպում անցկացնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Հայաստանի ԱԳՆ–ը ո՛չ հաստատել և ո՛չ էլ հերքել է Վաշինգտոնի նախաձեռնությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների նոր հանդիպման մասին տեղեկությունը։

Հարցեր, որոնցով կարելի է փոխզիջման հասնել. Մնացականյան–Մամեդյարով հանդիպման մեխը

ԱԳՆ մամուլի ծառայությունից, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան, խոստացան տեղեկություն տրամադրել, երբ ինֆորմացիա ունենան։

Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը Վարշավայում կայացած ճեպազրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ–ն առաջարկել է նոր հանդիպում անցկացնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։

Նրա խոսքով` ԱՄՆ–ից Վաշինգտոն այցելելու հրավեր է ստացվել, որտեղ պետքարտուղարը ջանքեր կգործադրի հակամարտության լուծման մեջ առաջընթացի հասնելու համար։

Նախարարների մակարդակով վերջին հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 15–ին Մոսկվայում` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ։